Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում կառաջադրվի հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը:
Այս մասին Խորեն Հովհաննիսյանը հայտարարել է«Բաց TV»-ի եթերում՝ ընդգծելով, որ անհանգստացած է հայկական ֆուտբոլի ներկա վիճակով։
Հայկական Ֆուտբոլի լեգենդը նշել է նաև, որ նախատեսում է առաջիկայում ներկայացնել ֆուտբոլի զարգացման իր ծրագիրը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Արթուր Վանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:
Դեկտեմբերի 23-ին կլուծարվի նաև ՀՖՖ ներկայիս գործկոմը: Նույն օրը կընտրվի ՀՖՖ նոր նախագահ և գործկոմ: