Ծանրամարտի աշխարհի 2019 թվականի և Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտիկ Հակոբ Արայի Մկրտչյանին շնորհվել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ Այս մասին համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Քիչ առաջ ստորագրեցի հրաման 2019 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտիկ Հակոբ Արայի Մկրտչյանին սպորտի վաստակավոր վարպետ կոչմանն արժանացնելու համար։ Նորանոր հաջողություններ եմ մաղթում Հակոբ Մկրտչյանին և մեր թիմին»,- ասված է Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքյան գրառման մեջ։