Շախմատի Հայաստանի հավաքականը շարունակում է մրցելույթերը Մեն կղզու մրցաշարում: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մրցաշարի 7-րդ տուրում 59-րդ քայլում վստահ հաղթանակ տարավ Վանգ Հաոյի նկատմամբ և դարձավ մրցաշարի առաջատարներից մեկը:
Այժմ Լևոն Արոնյանը և Ֆաբիանու Կարուանան ունեն 5,5-ական միավոր և մրցաշարի առաջատարներն են: Մրցաշարի ավարտին մնացել է 4 տուր։
Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչները՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիանները: Հրանտ Մելքումյանը, Էլինա Դանիելյանը հաղթանակ տոնեցին: Կարեն Մովսիսյանը պարտություն կրեց:
Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը վաստակել են 4,5-ական միավոր, Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանն ունեն 4-ական միավոր: