Եվրո-2020 որակավորման փուլի շրջանակներում ընթացող Հայաստան-Լիխտենշտեյն ֆուտբոլային հանդիպման հաշիվը բացել է Հայաստանի հավաքականը։
Այժմ ֆուտբոլային հանդիպման հաշիվը կազմում է 1։0՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։
Գոլի հեղինակ է դարձել հայ ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը, ով հաջողությամբ իրացնելով թիմակցի՝ Գևորդ Ղազարյանի փոխանցումը գրավել է հակառակորդի դարպասը հանդիպման մեկնարկից շատ չանցած։
Նշենք, որ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում հանդես են գալիս Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքականի մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին`16. Արամ Հայրապետյան, 3. Վարազդատ Հարոյան, 8. Մարկոս Պիզելի, 10. Գևորգ Ղազարյան, 11. Տիգրան Բարսեղյան, 14. Արման Հովհաննիսյան, 15. Հայկ Իշխանյան, 19. Հովհաննես Համբարձումյան, 20. Ալեքսանդր Կարապետյան, 21. Ռումյան Հովսեփյան, 22. Սարգիս Ադամյան:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով` 22:45-ին: