Եվրոպաի լիգայի խմբային փուլի հանդիպումը «Դյուդելանժի» և «Քարաբաղի» միջև ընդհատվել է։
Առաջին խաղակեսի ընթացքում, երբ ադրբեջանական թիմը հաղթում էր 2-0 հաշվով, անօդաչու սարքով խաղադաշտ է իջեցվել Արցախի դրոշը, ինչի պատճառով մրցավարն ընդհատել է խաղն ու թիմերին ուղարկել հանդերձարան։ Մոտ 15 րոպե դադարից հետո հանդիպումը վերսկսվել է։
Նշենք, որ ավելի վաղ ՖԱՖ-ն(First Armenian Front) իր ֆեյսբուքյան էջում գրել էր․
«ՖԱՖ-ի և Բելգիայի մեր տղերքի կողմից հերթական ակցիան է նախապատրաստվել ադրբեջանական «Քարաբաղ»-ի խաղին Խորհուրդ ենք տալիս հետևել խաղի ընթացքին»