ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի հանդիպմանը WBC- ի վարկածով թեթևագույն քաշային կարգի International Silver գոտի ունեցող հայ մարզիկ Նարեկ Աբգարյանը հաղթանակ է տարել մեքսիկացի Խուան Կանտուի նկատմամբ, ինչը Աբգարյանի սպորտային կարիերայում 13-րդ անընդմեջ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում։
Հայ բռնցքամարտիկը հանդիպումն ավարտել է նախատեսվածից շուտ․ 6 ռաունդից բաղկացած մենամարտը ավարտին է հասցվել 5–րդ ռաունդում, երբ մեքսիկացի մարզիկը հրաժարվել է շարունակել մենամարտը։