Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ շրջանում է:
Ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող գավաթի խաղարկության 3-րդ շրջանի երկրորդ պարտիայում Արոնյանը սև խաղաքարերով առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մատլակովի նկամամբ։
Լևոն Արոնյանն ու Մաքսիմ Մատլակովը դասական ժամակարգով երկու պարտիա են իրականացրել։ Երկու պարտիաների արդյունքում ընդհանուր 1,5-0,5 հաշվով Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը:
Հիշեցնենք, որ շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով. պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Մրցաշարին մասնակցում է 128 շախմատիստ:
Հավելենք, որ առաջնությանը մասնակցել են Հայաստանի 4 ներկայացուցիչներ, սակայն այժմ պայքարը շարունակում է միայն Լևոն Արոնյանը: