77 կգ քաշային ըմբիշ Կարապետ Չալյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է։ Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը քառորդ եզրափակչի լարված պայքարում 5:4 հաշվով հաղթեց Բելառուսը ներկայացնող Պավել Լյախին:
Չալյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 4:2 հաշվով հաղթել էր ճապոնացի Շոհեյի Յաբիկույին, իսկ ⅛ եզրափակչում 9:0 հաշվով առավելության էր հասել Ռիվաս Էսպինոզայի նկատմամբ:
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Արթուր Ալեքսանյանը, նրա մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևը։