Կանանց բասկետբոլի մրցաշարի եզրափակիչ փուլում միմյանց դեմ խաղում էին Թեհրանի և Գլենդելի թիմերը
Դեռ ընդմիջման սկզբին թիմերի միավորների հարաբերակցությունը հետևյալն էր՝ 29:44՝ հօգուտ Գլենդելի։
Մրցակցից առաջ անցնելու համար Թեհրանի թիմին չի հաջողվել խաղի հետագա ընթացքում բավարար միավորներ հավաքել: Այսպիսով, Համահայկական խաղերի չեմպիոն է դարձել Գլենդելի թիմը՝ 57:76 հաշվով:
Նշենք, որ Համահայկական խաղերի բասկետբոլի կանանց մրցաշարում երրորդ հորիզոնականը գրավել է Սպահանի թիմը