Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի մրցութային վեցերորդ օրը կկայանա բադմինտոնի, բռնցքամարտի, ըմբշամարտի և հրաձգության առաջնությունները:
Ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ 65 կգ քաշային կարգում հանդես եկող Վալոդյա Ֆրանգուլյանը և 97 կգ քաշային կարգում հանդես եկող Սարգիս Հովսեփյան ըմբիշները պայքարի մեջ եմ մտել Երևանի ժամանակով 12։20-ին։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը երրորդ հանդիպումը կանցկացնի Երևանի ժամանակով 17։20-ին։
Մինսկում-2019-ի բռնցքամարտի մրցաշարում այսօր կիսաեզրափակիչ փուլ դուրս գալու համար կպայքարի Հայաստանի հավաքականի 3 բռնցքամարտիկ:
Այսօր մեդալի համար կպայքարեն նաև 51 կգ քաշային կարգում հանդես եկող Անուշ Գրիգորյանը, 64 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Բաչկովն ու 92 կգ քաշային կարգում հանդես եկող Գուրգեն Հովհաննիսյանը.:
Մենամարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 16։00-ին։
Հիշեցնենք, որ 49 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Հովհաննիսյանը երեկ հաղթել էր քառորդ եզրափակչում և ապահովել բրոնզե մեդալ: