Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, MMA մարտիկ Միհրան Հարությունյանը չի մասնակցի հուլիսի 6-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելիք խառը մենամարտերի Mix Fight 42 մրցաշարին։
Միհրան Հարությունյանի մասնակցության չեղարկումը պայմանավորված է պրոմոուտերական կազմակերպության հետ ֆինանսական անհամաձայնությամբ։։
Միհրան Հարությունյանի մրցակիցը խառը մենամարտերում պետք է լիներ «Տարզան» մականունով բրազիլացի Ուեսլի դե Ջեսուսը (5-8-0):
Միհրան Հարությունյանը կժամանի Հայաստան և կմեկնի Արցախ՝ իր անվան մարզադպրոցների բացման արարողությանը ներկա գտնվելու համար։