Մինսկում հունիսի 21- ին կմեկնարկեն Եվրոպական երկրորդ խաղերը։ Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանը կներկայացնեն 9 մարզաձևերի 37 մարզիկներ : Եվրոպական երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մեր հավաքականի դրոշակակիրը կլինի բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն , աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր , գյումրեցի Հովհաննես Բաչկովը :
Արդեն կայացել է Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարի վիճակահանությունը : Մեր բռնցքամարտիկներից առաջինը ռինգ դուրս կգան 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը , ով կմրցի ռումնիացի Ռոբերտ Էսեբիո Ժիտառուն ի հետ , 91 կգ քաշային Հենրի Սարգսյանն ուժերը կչափի Հոլանդիան ներկայացնող Պետեռ Մուելենբերգի հետ ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը կմենամարտի Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Դուշան Վելետիչի հետ :
Մրցումները , ըստ մարզաձևերի , տեղի կունենան հետևյալ օրերին :
Սամբո ՝ հունիսի 22, 23
Հրաձգություն ՝ հունիսի 24-26
Բադմինտոն ՝ հունիսի 24-30
Հեծանվասպորտ ՝ հունիսի 23, 27, 28, 30
Ձյուդո ՝ հունիսի 23
Թիավարություն ՝ հունիսի 25, 26, 27
Մարմնամարզություն ՝ հունիսի 29-30
Ազատ ոճի ըմբշամարտ ՝ հունիսի 25, 26, 27
Հունահռոմեական ոճ ՝ հունիսի 28, 29,30
Բռնցքամարտ ՝ հունիսի 21-30