Ռուսաստանում գեղասահքի պատանեկան առաջնությունում Ադելյա Պետրոսյանը նվաճել է արծաթե մեդալ: Մարզուհին երկու մրցակցային օրվա ընթացքում ստացել է 211,87 միավոր:
Ադելյան կատարել է իր կարճ ծրագիրը Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո:
«Իմ կարճ ծրագրի երաժշտությունը գրել է հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանը, ես հայրիկիս կողմից հայ եմ: Վերջերս Հայաստանը պարտվեց պատերազմում ու զիջեց Արցախը։ Ինձ համար շատ կարևոր է, որ իմ ելույթով քաջալերեմ իմ ժողովրդին, որի արյունը հոսում է իմ երակներում, կարևոր է, որ Արցախը վերադարձվի Հայաստանին:
Ցավոք, ես Արցախում չեմ եղել, բայց ցանկանում եմ սառույցի վրա հաղթել՝ ի պատիվ իմ երկրի: Բացի դրանից՝ երբ ես պատրաստում էի այս ծրագիրը, վերջերս հայկական արմատներով տատս մահացավ: Նա ևս կարևոր էր ինձ համար: Ես ուզում եմ, որ բոլորը տեսնեն, թե որքան լավ է բեմադրվել այս ծրագիրը Դանիիլ Մարկովիչ Գլեյխենգաուսի կողմից, և որքանով եմ դա լավ կատարում»,– Ադելյա Պետրոսյանի խոսքերն է մեջբերել «Спорт-Экспресс»-ը: