Այսօր՝ փետրվարի 15-ին, առատ ձյուն է տեղացել Թուրքիայի կենտրոնական մասում, այդ թվում ՝ Անկարայում։ Թուրքիայի մայրաքաղաքում դժվարացել է երթևեկությունը, մերկասառույցի պատճառով հաճախացել են ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի» -ն:
Նախօրեին մեծ քանակությամբ ձյուն է տեղացել Ստամբուլում, որտեղ մինչև չորեքշաբթի չեղյալ են հայտարարել պարապմունքները ուսումնական հաստատություններում, ընդհատվել է նաև Բոսֆորի միջոցով լաստանավային հաղորդակցությունը: