Փարիզում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում այսօր ասպարեզ դուրս կգան Հայաստանի 5 բռնցքամարտիկ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մերոնցից առաջինը ռինգ դուրս կգա Եվրոպական խաղերի չեմպիոն, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Նա կմենամարտի ռուս Գաբի Մամեդովի հետ:
Հաղթելու դեպքում Հովհաննես Բաչկովը կապահովի օլիմպիական ուղեգիրը:
91 կգ քաշային Նարեկ Մանասյանը կմրցի բրիտանացի Չիվոն Կլարկի հետ: Գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը կհանդիպի ռուսաստանցի Իվան Վերասովի հետ:
Երեկոյան հերթափոխին 69 կգ քաշային Անի Հովսեփյանին մրցակից է բաժին հասել Թուրքիայի ներկայացուցիչ Բուսերազ Սուրմենելին: 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, որն արդեն նվաճել է օլիմպիական ուղեգիր, կմենամարտի բրիտանացի Ջալալ Յաֆաի հետ: Հաղթելու դեպքում նա նվազագույնը կապահովի բրոնզե մեդալը:
Փարիզի մրցաշարում քիչ հետո ռինգ դուրս կգա 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Նրա մրցակիցը կլինի անգլիացի Չեվոն Կլառկը: Մենամարտը կկայանա B ռինգում: Այդ մենամարտից երկու մենամարտ հետո ռինգ դուրս կգա նաև Գուրգեն Հովհաննիսյանը, որի մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող Իվան Վերիասովը: Հովհաննիսյանը նույնպես կմենամարտի B ռինգում: Մեր մարզիկների մրցելույթներին կարող եք հետևել այս հղմամբ։