Համատարած ֆեյքնյուզը և հայհոյախոսությունը պրոբլեմ են Հայաստանի Հանրապետության համար, և այդտեղ ևս մենք պետք է օրենսդրական կարգավորումներ ունենանք. Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Հայհոյախոսությունը պետք է վերջանա և վերջանալու է, որովհետև այսպես շարունակվել չի կարող»,- ասաց Փաշինյանը:
«Հետընտրկան ոչ մի զարգացում չի լինելու: Ինչո՞ւ», որովհետև՝
ա) ընտրությունների արդյունքները չեն կեղծվելու, իսկ այնտեղ, որտեղ ընտրությունների արդյունքները չեն կեղծվելու, այնտեղ հետընտրական պրոցեսներ չեն կարող լինել,
բ) ՀՀ քաղաքացին որոշում է կայացնելու ու բոլորը՝ ինձանից սկսած, պարտավոր են լինելու հնազանդվել ՀՀ քաղաքացու որոշմանը»,- ասաց Փաշինյանը՝ այնուամենայնիվ նշելով, որ ՀՀ-ում կան ուժեր, որոնք նպատակ են դրել երկիրը տանելու բախումների և քաղաքացիական պատերազմի:
«Որո՞նք են այդ ուժերը. դրանք այն ուժերն են, որոնց իշխանության ժամանակ եղել է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչություն, Մարտի 1, որոնք շարունակաբար կեղծել են ընտրությունները, հիմա էլ դուրս են եկել, ասում են՝ մենք հաղթելու ենք ընտրությունները… դուք սկի իշխանության ժամանակ չեք կարողացել հաղթել, ո՞նց եք հաղթելու»,- ասաց Փաշինյանը։