Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնանկ է արել արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։ Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Էլմար Մամեդյարովին ազատել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից», – ասվում է փաստաթղթում:
Մամեդյարովը ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականի ապրիլից: Արտաքին գործերի նոր նախարար է նշանակվել Ջեյհուն Բայրամովը։
«Ջեյհուն Բայրամովին նշանակել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար», – ասվում է համապատասխան կարգադրության մեջ: Բայրամովը կրթության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականից։