Ստեփանակերտի խաղաղապահ գործունեության կառավարման կենտրոնի թեժ գծին մեկ շաբաթվա ընթացքում ստացվել է անհետ կորած հայ զինծառայողների վերաբերյալ ավելի քան 210 զանգ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:
Թեժ գծի աշխատանքների ընթացքում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ն անհետ կորած հայ զինծառայողների մասին 214 զանգ է ստացվել:
«Մասնագետները ստուգել, մշակել և խաղաղապահ գործունեության կառավարման կենտրոնի որոնողական խմբերին են փոխանցել 186 զինծառայողների մասին տվյալները: Հեռախոսով հոգեբանական օգնություն է ցուցաբերվել 45 քաղաքացու»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ՌԴ փրկարարների հերթական խումբն է ուղարկել Ղարաբաղ: Ռուս ռազմական բժիշկներ էլ օգնություն են ցուցաբերել ավելի քան 40 արցախցու: