Թուրքիայում Իրանի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարությունը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Anadolu-ն։
Գործակալության տվյալներով՝ իրանցի դիվանագետին է փոխանցվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին Թեհրանի «չհիմնավորված մեղադրանքներին» Անկարայի արձագանքը։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն Թեհրանում Թուրքիայի դեսպանին էր կանչել կապված Բաքվում Թուրքիայի նախագահի հայտարարության հետ։ Նրան հայտնել էին, որ «տարածքային հավակնությունների և ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանն արդեն երկար տարիներ հետևում է»։
Հինգշաբթի Էրդողանը, Բաքվում ելույթ ունենալով Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին նվիրված զորահանդեսում, արտասանեց բանաստեղծության տողերը, որտեղ հիշատակվում էր Արաս (Արաքս) գետը։ Խոսքն այն մասին էր, որ «գետը բռնի կերպով բաժանվել է» երկու երկրների միջև։