Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված և վարակի տարածումը զսպելու համար ընդունված սահմանափակող միջոցառումների դադարից հետո «Ազիմուտ» ավիաընկերությունը վերսկսել է Ուֆայից Երևան ուղիղ չվերթները:
Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Ուֆայի միջազգային օդանավակայանի կայքը։
«Կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված ընդմիջումից հետո Ուֆայի օդանավակայանում վերսկսվել են ուղիղ չվերթները դեպի Հայաստանի մայրաքաղաք։ Չարթերային չվերթներ է իրականացնում «Ազիմուտ» ավիաընկերությունը։ Թռիչքներն իրականացվում են շաբաթական մեկ անգամ՝ հինգշաբթի օրերին, Sukhoi Superjet 100 օդանավերով», – ասված է հաղորդագրության մեջ։
Նոյեմբերին «Ազիմուտ»-ը վերսկսել է Դոնի Ռոստովից Երևան թռիչքները։ Փոխադրողը չվերթներ է իրականացնում շաբաթական երկու անգամ։
«Ազիմուտ» ավիաընկերությունը ավիափոխադրող է, որը տեղակայված է Դոնի Ռոստով և Պաշկովսկի (Կրասնոդար) օդանավակայաններում:
Հիշեցնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ սեպտեմբերի 11-ին դադարեցվել է ՀՀ տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմը և ուժի մեջ է մտել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտին սահմանելու մասին ՀՀ կառավարության 1514-Ն որոշումը՝ համաձայն որի ՀՀ ամբողջ տարածքում 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ սահմանվել է կարանտին:
ՀՀ մուտքի և ելքի կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
https://www.facebook.com/armgovernment/posts/3667953206561050
https://www.facebook.com/…/a.219358698…/1037393960017975
https://www.facebook.com/armembkz/posts/3361638880563435
ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսի (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության:
Մանրամասն՝
https://www.facebook.com/hlib.am/posts/857131685027537
https://www.facebook.com/hlib.am/posts/870245097049529