Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Բաքու, Մոսկվա, Երևան և Թբիլիսի: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Զարիֆին։
«Ես պլանավորում եմ այցելել Կովկաս և Ռուսաստան։ Կարծում եմ, որ Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան և Վրաստան ուղևորությունների ժամկետները որոշված են»,- ասել է Զարիֆը։
ԱԳ նախարարի խոսքով՝ ինքը մտադիր է այցելել երկրներ, «որոնք կարող են միասին աշխատել, որպեսզի օգնեն Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորմանը և աջակցեն տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»:
Նշենք, որ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի ժամանակ Իրանը ներկայացրել էր հակամարտության կարգավորման պլան, որը, սակայն, լուրջ քննարկման առարկա չդարձավ։