Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կայցելի Թուրքիա և չորս այլ պետություն՝ քաղաքական բանակցություններ և երկկողմ խորհրդակցություններ անցկացնելու համար:
Tansim գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Սաիդ Խաթիբզադեն շաբաթ օրը հայտարարել է, որ Զարիֆն իր շրջագայությունը կսկի երկուշաբթի:
Նրա խոսքով՝ իրանցի բարձրաստիճան դիվանագետը կայցելի Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Թուրքիա:
Մամուլի քարտուղարը նաև նշել է, որ արտգործնախարարը հանդիպումներ կունենա իր գործընկերների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Բանակցություններ կտարվեն երկկողմ հարցերի, Հարավային Կովկասում վերջին իրադարձությունների, համատեղ նախագծերի և տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցության ուղիների շուրջ հարցերի վերաբերյալ: