Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը այցելել է Նախիջևան, որպեսզի հանդիպումներ ունենա Հանրապետության իշխանությունների հետ, հաղորդում է IRNA-ն:
«Տարածաշրջանի երկրներով շրջագայության ավարտին մենք ժամանել ենք Նախիջևան՝ քննարկելու ղարաբաղյան պատերազմի դադարեցումից հետո համագործակցության ուղիները», – մեջբերում է գործակալությունը իրանցի նախարարի խոսքը:
Զարիֆը հույս է հայտնել, որ կայուն խաղաղություն կապահովվի և կընդլայնվի տարածաշրջանի երկրների հետ փոխգործակցությունը տարանցման ոլորտում:
Զարիֆն ասել է, որ տարածաշրջանի հինգ երկրներ՝ Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա կատարած իր այցերի ավարտին այցելում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո տարածաշրջանում տարանցման հնարավորությունները և համագործակցության պայմանները: