Ախալքալաքի կենտրոնում այսօր բողոքի ցույց է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Аliq.ge-ն։
Ինչպես հայտնի է, բնակիչները պահանջում են վերացնել կորոնավիրուսի պատճառով սահմանված արգելքներն ու բացել վրաց-հայկական սահմանը:
Հիշեցնենք, որ Վրաստանը փետրվարի 1-ից բացում է սահմանները այն օտարերկրացիների համար, որոնք պատվաստվել են կորոնավիրուսի դեմ։