Global Democracy Index 2020-ում Հայաստանը 167 տեղերից զբաղեցրել է 89-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ 3 կետով զիջելով իր դիրքերը։
ՀՀ ընդհանուր միավորը 2020-ին 5,54-ից նվազել է մինչև 5,35։ Տարածաշրջանային մակարդակում ՀՀ-ն 18-րդն է, Վրաստանը 19-րդը, Ադրբեջանը 24-րդը, իսկ Ռուսաստանը 22-րդը։ Եվ չնայած, որ ՀՀ-ի դիրքերը տարածաշրջանում ավելի բարձր են, այնուամենայնիվ՝ ՀՀ գնահատականն, ըստ Global Democracy Index-ի, 2018-2019թթ․ առաջընթացից հետո այս տարի ընկել է։
Ըստ հետազոտության՝ Հայաստանի քաղաքացիների ազատությունը սահմանափակվել է 2020 թվականի ռազմական դրության հայտարարումից հետո։
«Ռազմական դրությունը շարունակվել է նույնիսկ այն ժամանակ, երբ հրադադար է հաստատվել։ Այն օգտագործվել է որպես հակակառավարական ցույցերը ցրելու պատրվակ՝ ընդդիմության առաջնորդներին բերման ենթարկելու համար»,- գրված է Ինդեքսի մեջ: