Թալիշի ուղղությամբ ականի պայթյունից ծանր վիրավորում է ստացել Ադրբեջանի զինված ուժերի փոխգնդապետ Կամիլ Դունիևը (Kamil Duniyev)։ Նրան այժմ տեղափոխել են զինհոսպիտալ, նրա ոտքն ամպուտացվել է։ Այս մասին նշում է Razm․info-ն՝ նշելով, որ լուրը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ փոխգնդապետ Դունիևը զորամասի հրամանատար էր։ Ականի պայթյունից վիրավորվել են նաև զորամասի պայմանագրային զինծառայողներ լեյտենանտ Հասան Ահմեդովը (Həsən Əhmədov), Սարխան Ղարիբովը (Sərxan Qəribov), Էլշադ Օրուջովը (Elşad Orucov) և Մահարամ Աղաևը (Məhərrəm Ağayev):
Փոխգնդապետի վիրավորվելու մասին լուրն Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է։