Թուրքական հեռուստաալիքի ցուցադրած քարտեզը ՝ Ռուսաստանի հարավի վրա Անկարայի ազդեցության գոտու ընդլայնման կանխատեսմամբ, անհեթեթ է թվում, թուրքական կողմը պետք է թողնի ռուսական տարածքի մասին երազանքները, հայտարարել է Ղրիմի խորհրդարանի Ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելը:
Ավելի վաղ TGRT1 հեռուստաալիքի եթերում ցուցադրել էին թուրքական ազդեցության ոլորտի ընդլայնման Stratfor-ի կանխատեսումն արտացոլող քարտեզ։ Ըստ քարտեզի՝ մինչև 2050 թվականը դրանում կընդգրկվեն Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, նախկին ԽՍՀՄ-ի մի շարք պետություններ, ինչպես նաև Ռուսաստանի հարավի տարածաշրջաններ, ներառյալ Ղրիմը, Կուբանը, Ռոստովի մարզը և Հյուսիսային Կովկասի հանրապետությունները:
Ավելի վաղ, Ռուսաստանի Պետդումայում ևս արձագանքել էին թուրքական պետական TRT1 հեռուստաալիքի ցուցադրած քարտեզին: