Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության «Սարփի» մաքսակետով Թուրքիայի Հանրապետությունից Վրաստան է ներմուծվել 24.500 կիլոգրամ կարտոֆիլով բեռնված ավտոտրանսպորտային միջոց:
Ըստ եկամուտների ծառայության, վերահսկման ընթացակարգերի՝ ընթացքում հաստատվել է կարանտինային վնասատուի (Synchytrium endobioticum) առկայությունը սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից հետազոտության համար վերցված նմուշում:
«Վրաստանի կառավարության N463 որոշման համաձայն՝ նշված ապրանքը կվերադարձվի արտահանող երկիր», – 1tv.ge-ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության մեջ: