Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որը նախատեսված էր անցկացնել Բաքվում՝ փետրվարի 19-ին, հետաձգվել է:
Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն՝ նշելով, որ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի այցը Բաքու հետաձգվել է վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականի պատճառով:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետն այսօր հրաժարական էր ներկայացրել։ Խոսելով հրաժարականի պատճառի մասին՝ նա ընդգծել էր, որ իր հրաժարականը կօգնի նվազեցնել Վրաստանի քաղաքական դաշտում առկա բևեռացումը։