Սև ծովի ջրային տարածքում ԱՄՆ-ի և Թուրքիայի համատեղ զորավարժություններն ակնհայտորեն ուղղված են Ռուսաստանի դեմ:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բոլորի համար ակնհայտ է, որ զորավարժությունները հակառուսական ուղղվածություն ունեն։ Դրանք անցկացվում են մեր երկրի սահմանների մոտ, սևծովյան մեր ափերի մոտ՝ դրանով սպառնալով խաղաղությանն ու կայունությանը։ Այնպիսի տպավորություն է, որ Սև ծովում ամերիկյան վեցերորդ նավատորմը շտապում է թշնամի գտնել։ Նրանք դա իզուր են անում – ասել է նա։
Հիշեցնենք, որ Թուրքիան և ԱՄՆ-ն համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել Սև ծովում, որը քննադատության է արժանացել Ռուսաստանի կողմից: