Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հասան Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տնտեսության, տրանսպորտի, անվտանգության և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձությունները:
Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Գործակալության տեղեկություններով ՝ զրույցի ընթացքում Էրդողանը հաստատել է թուրք-իրանական հարաբերությունների ամրապնդման Անկարայի ձգտումը։
Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը «կվերացնի անարդար խոչընդոտները Իրանի ժողովրդի բարեկեցության ճանապարհին ՝ հրաժարվելով Իսլամական Հանրապետության դեմ միակողմանի պատժամիջոցներից»:
Էրդողանը նշել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում այդ հարցով արված հայտարարությունները «հնարավորությունների նոր պատուհան» են բացել։