Վրացական «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիան ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է Грузия Online-ը։
«Րոպեներ առաջ իրավապահները մտել են «Ազգային շարժման» գրասենյակ, որտեղ իր աջակիցների հետ եղել է նաև Նիկա Մելիան։
«Ազգային շարժման» կողմնակիցները փորձել են դիմադրել։
Ինչպես դեպքի վայրից հայտնել է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, Նիկա Մելիային մեքենայով դուրս են բերել «Ազգային շարժման» կենտրոնական գրասենյակից։
Գրասենյակի շրջապատված է եղել ոստիկաններով։ Վերելակների և աստիճանների օգնությամբ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները շենք են մտել, իսկ ոստիկանների մեծ մասը շենք է մտել գլխավոր մուտքի միջոցով: Նիկա Մելիան հայտարարել է, որ կշարունակի պայքարը, և որ իր ձերբակալությունը «Վրացական երազանքի» իշխանության վերջն է:
Ավելի վաղ Թբիլիսիի դատարանը որոշում էր կայացրել ձերբակալել Մելիային, ըստ մեղադրանքի՝ նա առնչությունն ունի 2019 թվականի հունիսի 20-ին Թբիլիսիում զանգվածային անկարգությունների կազմակերպման գործում: