Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ մարտի 1-ից եւս 6 երկրների քաղաքացիներ կկարողանան հատել Վրաստանի օդային սահմանը, հայտնել է Radio.nor-ը:
«Համակարգող խորհրդում մենք որոշեցինք էլ ավելի պարզեցնել այցելուներին ընդունելու կանոնները: Այն երկրների ցուցակը, որոնց քաղաքացիները կարող են Վրաստան մուտք գործել օդային սահմանով` PCR թեստի բացասական պատասխանով, կհամալրվի Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան երկրներով:
Այս փուլում մենք դեռ պահպանում ենք ցամաքային սահմանների ներկայիս ռեժիմը», – այսօր կայացած ճեպազրույցում ասաց Ղարիբաշվիլին: