Վրաստանի ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է տեղակայել երկրի արևմուտքում գտնվող Ռիոնի գետի կիրճում, որտեղ նախօրեին բողոքի ցույցերի ֆոնին վերսկսվել է «Նամահվանի» ՀԷԿ-ի շինարարությունը:
Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիան»:
Ռիոնի գետի կիրճում ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքի ցույցերը շարունակվում են արդեն ավելի քան 160 օր: Ցուցարարները պահանջում են, որ շինարարությունը դադարեցվի, իսկ իշխանությունները խզեն թուրքական «ENKA» ընկերության հետ կնքած պայմանագիրը:
Ավելի վաղ ցուցարարները նշել էին, որ այդ տարածքում տասնյակ բնակելի տներ և անտառներ կան, իսկ ՀԷԿ-ի կառուցումը կազդի կլիմայի և լանդշաֆտի վրա: