Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը մարտավարական վարժանքներ են անցկացրել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները ՝ հղում կատարելով երկրի ՊՆ-ին:
Նշվում է, որ ադրբեջանական բանակի միացյալ զինատեսակներում անցկացված զորավարժությունների հիմնական նպատակն էր բարելավել փոխգործակցությունը և բարձրացնել երկու երկրների բանակային ստորաբաժանումների մարտունակությունը, զարգացնել ռազմական որոշումներ կայացնելու հմտությունները, օպերատիվ ստորաբաժանումների հրամանատարների նախաձեռնողական և կառավարման հմտություններ:
Զեկույցի համաձայն, զորավարժությունների ընթացքում հատուկ խմբերը լուծում էին օրվա տարբեր ժամերին թշնամու պաշտպանության խորքերում դարանակալում կազմակերպելու, հրամանատարական կետի և ռազմական օբյեկտների գրավամն խնդիրներ: