Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ Աբանոտուբանի շրջանում, ծեծկռտուք է տեղի ունեցել տեղի երիտասարդների միջև: Ըստ հաղորդագրությունների՝ հակամարտությունը ծագել է ադրբեջանական և քրդական ծագում ունեցող երիտասարդների միջև, գրում է ադրբեջանական «Զերկալո» հրատարակությունը:
Ըստ աղբյուրի, միջադեպի հետևանքով 32-ամյա ադրբեջանցի է մահացել: Կան վիրավորներ: Դեպքի այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր EADaily-ն, Քվեմո Քարթլիի ադրբեջանաբնակ շրջանում գտնվող Դմանիսի քաղաքում (Վրաստան) մայիսի 16-ին տեղի էր ունեցել զանգվածային ծեծկռտուք տեղի ադրբեջանցիների և վրացիների միջև, երկու կողմից էլ եղան զոհեր: