Հայաստանը կողմնակից է այս վերջին լարվածությունը լուծել քաղաքական-դիվանագիտական միջոցներով։ Այս մասին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։
Այվազյանն ընդգծել է, որ հայկական կողմը չափազանց բարձր է գնահատում այս տանգապալի օրերին Զարիֆի տարածաշրջանային այցը Հայաստան։ «Դա վկայում է Իրանի անշահախնդիր մտադրությունը՝ ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման գործում։ Իրանը մեզ համար կարևոր հարևան և գործընկեր է՝ տարածաշրջանի կայունության և անվտանգության ճարտարապետներից, և մենք բազմաոլորտ ուղղությամբ, նաև քաղաքական երկխոսությամբ միջոցով մտադիր ենք զարգացնել մեր համագործակցությունը Իրանի հետ»,-հայտարարել է Այվազյանը։