Վրաստանում Հայաստանի դեպսպանությունից հայտնում են, որ Վրաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները սահմանը հատելուց առաջ պետք է էլեկտրոնային եղանակով լրացնեն առցանց դիմում (հղումը ներքևում), որտեղ անհրաժեշտ է նշել
*Անուն
*Ազգանուն
*Հեռախոսահամար
*Էլ. հասցե
*Քաղաքացիություն
*Բնակության երկիր
*Վրաստանում բնակության վայր (տան հասցե, հյուրանոց)
https://registration.gov.ge/…/8_protocol_for…/tk6157/
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող կորոնավիրուսի տարածման և կանխարգելման միջգերատեսչական խորհուրդը որոշում է կայացրել հունիսի 1-ից բացել ցամաքային սահմանները։
Վրաստան հնարավոր կլինի մուտք գործել վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման ամբողջ կուրսն (երկու դեղաչափ) անցնելու պարագայում։