Եթե Տավուշի մարզի պարագայում սահմանագծումն իրականացվի նախկին Խորհրդային Միության Գլխավոր շտաբի վերջին թողարկման քարտեզներով, ապա սահմանագիծն արևելքից տեղափոխվում է դեպի արևմտուտք: Այս մասին Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
«Եթե, այսպես կոչված, GPS-ային քարտեզը համեմատենք այսօրվա շփման գծի հետ, կտեսնենք, որ շատ տեղերում մեր առաջնագիծն ավելի արևելք է, քան խորհրդային քարտեզների դեպքում: Ընդհանուր հաշվարկով, ՀՀ-ն Վրաստանին և ՌԴ-ին կապող մոտ 2,05 կմ մայրուղին ուղղակիորեն կարող է հայտնվել Ադրբեջանի տարածքում»,-ասաց նա:
Էդգար Էլբակյանը լրագրողներին ներկայացրեց Ոսկեպարի տարածքում գտնվող Գոմաձորի եկեղեցին:
«Բոլոր այն զառանցանքները, թե ՀՀ-ում կան ադրբեջանական տարածքներ, շատ սահուն կերպով կարող են «փշրվել» Գոմաձորի հավիտենական քարերեին: Այստեղ ադրբեջանական տարածքներ չկան»,-շեշտեց նա:
Հիշեցնենք, որ «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի նախաձեռնությամբ այսօր ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզ:
Armenaia Today-ի նակարահանող խումբը ևս Տավուշում է:
Մանրամասները՝ տեսանյութում.