Ադրբեջանում ավարտվել է 14 հայ ռազմագերիների դեմ քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Պետական անվտանգության ծառայությանն ու երկրի գլխավոր դատախազությանը:
Զեկույցը պնդում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի արդյունքում զինադադարի հասնելուց հետո, իբր, «հայկական զինված կազմավորումները» դիրքեր են գրավել Հադրութից հյուսիս-արեւմուտք գտնվող անտառապատ տարածքում:
Ըստ զեկույցի ՝ 14 մեղադրյալի մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 5 հոդվածներով՝ ահաբեկչություն, զենք պահելը, պետական սահմանն ապօրինի հատելը և այլն: