Ս.թ. հունիսի 3-ին Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելեց Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության Մեղրիի սահմանապահ ջոկատ, ծանոթացավ ծառայության պայմաններին, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցեց Հայաստանում տարբեր տարիներին զոհված սահմանապահ հերոսների հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունից։
«Ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը եղել է Հայաստանի ամենահարավային կետում, որը հսկում են ռուս սահմանապահները՝ Հայաստանի, Իրանի եւ Ադրբեջանի սահմանների հատման կետում, այցելել է «Կարճևան» անցակետ, ինչպես նաեւ հանդիպել է Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի հետ: