Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Պակիստանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Գամար Ջավեդ Բաջվայի գլխավորած պատվիրակության հետ, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել են երկրների միջև միջազգային ռազմական համագործակցության հիմնական ոլորտները: Ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների քննարկման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել լեռնային ուսումնական կենտրոնների համատեղ օգտագործման, ռազմական անձնակազմի լեռնային մարզումների և համատեղ զորավարժությունների անցկացման վերաբերյալ։
Կողմերը նշել են, որ ռազմական կապերը համապատասխանում են երկու երկրների շահերին և արտահայտել են այդ ուղղությամբ հետագա ջանքերի անհրաժեշտությունը, ինչպես նաև մտքերի լայն փոխանակություն են անցկացրել փոխանակման նպատակով ռազմական անձնակազմի փոխայցելությունների կազմակերպման վերաբերյալ՝ փորձի և մի շարք այլ հարցերի շուրջ: