Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ շարունակվել է մտքերի փոխանակումը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Դրական գնահատական է տրվել հրադադարի և ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքներին:
«Թուրքիայի նախագահը աջակցություն է հայտնել Ռուսաստանի ջանքերին` ապահովելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. Նոյեմբերի 9-ի և 2021 թ. Հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված համաձայնագրերի ամբողջական կատարումը:
Հաստատվել է համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, այդ թվում `տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների տնտեսական զարգացման և վերականգնման շահերից ելնելով», – ասված է հայտարարության մեջ: