Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են Սյունիքի մարզում ռուս սահմանապահների ներկայության ընդլայնման հնարավորությունը։
Այս մասին չորեքշաբթի Արմավիր քաղաքում «Ռուսական կենտրոնի» բացման ժամանակ լրագրողներին հայտնել Է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է ТАСС-ը։
«Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանի տեղամասերում տեղակայված են ՌԴ սահմանապահների հենակետեր, որոնք նպաստում են, որպեսզի իրավիճակը հանգիստ, կայուն լինի։ Դե, այո, կա քննարկում, թե ինչպես կարելի է ընդլայնել նման ներկայությունը։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ կորոշվի Հայաստանի անվտանգության շահերով, սահմանին կայունության ապահովման շահերով և այն պայմանավորվածությունների իրականացման շահերով, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով», – նշել է նա։