Լոնդոնում ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս կնքված համաձայնագիրը ականադաշտերի քարտեզների դիմաց ռազմագերիների փոխանակման գործընթացի մասին:
Այս մասին Բաքվի Trend գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը։
«Հուսով եմ, որ սա վերջին նման համաձայնագիրը չէ, ինչը հատկապես կարևոր է հումանիտար նկատառումներով»,- ընդգծել է դեսպանը:
Նա վստահություն է հայտնել, որ բրիտանական ընկերությունները հետաքրքրություն կդրսևորեն ռազմական գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի ավերված ենթակառուցվածքների վերականգնման նկատմամբ:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 15 ռազմագերիների՝ Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների ականադաշտերի քարտեզների դիմաց։