Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող ԵԽ նախագահ Շառլ Միշելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդես է եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
ԵՄ-ն պատրաստ է խաղալ իր դրական դերը տարածաշրջանում խաղաղության հասնելու գործում, հայտարարել է Եվրախորհրդի ղեկավարը։
«Իհարկե, մենք աջակցում ենք ԵԱՀԿ-ի աշխատանքին, բայց դա չի խանգարում ԵՄ-ին կիսվել իր փորձով»,- ասել է նա:
Քաղաքական գործիչն ընդգծել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների դելիմիտացիայի, տարածաշրջանային համագործակցության և ենթակառուցվածքների վերականգնման կարևորությունը: