Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով զոհվածների թիվը հասել է 8-ի, տուժածներինը՝ 864-ի։ «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ հայտնել է առողջապահության նախարար Ֆահրետտին Քոջան:
«Մանավգատում (Անթալիայի նահանգ) բռնկված հրդեհների հետևանքով մենք ընդամենը յոթ զոհ ունենք։ Հրդեհից տուժած 507 մարդուց 497-ը դուրս են գրվել։ Մարմարիսում և Բոդրումում բռնկված հրդեհներից տուժած 203 մարդուց 186-ը դուրս են գրվել: Մարմարիսում մենք մեկ զոհ ունենք։
Մերսինում բռնկված հրդեհից տուժած բոլոր 154 անձինք դուրս են գրվել ապաքինվելուց հետո»,- գրել է Քոջան Twitter-ում։
Ավելի վաղ հաղորդվել էր անտառային հրդեհների վեց զոհերի և 410 տուժածների մասին: