Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այցելել է Իրանի հետ սահման: Այս մասին հաղորդում է «Anadolu»- ն:
Նշվում է, որ Աքարը ծանոթացել է Իրանի հետ սահմանի անվտանգությունն ուժեղացնելուն ուղղված միջոցներին: Նախարարին ուղեկցել են Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Յաշար Գյուլերը, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մուսա Ավսևերը և երկրորդ բանակի հրամանատար, գեներալ Մեթին Գյուրաքը: Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Թուրքիան ինտենսիվացրել և բարձրացրել է սահմանների անվտանգության վերահսկողության ուղղությամբ աշխատանքների արդյունավետությունը։
Նա հայտնել է, որ տարեսկզբից կանխվել են 91 078 մարդու ապօրինի սահմանը հատելու փորձերը, որոնցից 587-ը ՝ Իրանի հետ սահմանին: Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ, որի ընթացքում տեղեկացվել Է Իրանի հետ սահմանին տիրող իրավիճակի մասին: