Իրանի իշխանությունները շահագրգռված են Ռուսաստանի հետ համապարփակ համագործակցության մասին պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Նախագահ Էբրահիմ Ռաիսին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
«Մենք լրջորեն տրամադրված են որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնելու Իրանի և Ռուսաստանի հետ միջև փաստթաթղթի ստորագրման հարցը», – մեջբերում է նրա մամուլի ծառայությունը:
Ռաիսիի խոսքով՝ իրանական կողմը «ձգտում է վերացնել հարաբերություններում առկա խոչընդոտները, բացել համագործակցության նոր էջ, որը լի է Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառությունն ավելացնելու վճռականությամբ»: