Ինչպես հաղորդում է IRIB գործակալությունը, Իրանի մաքսային ծառայության խոսնակ Սեյյեդ Ռուհոլլահ Լաթիֆին հայտարարել է.
«Որոշ վարորդներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Իրանից Հայաստան ցամաքային ճանապարհի մի մասն արգելափակվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից»:
Լաթիֆին հավելել է, որ խնդրի կապակցությամբ Երևանի և Բաքվի միջև բանակցությունները կկայանան ուրբաթ առավոտյան:
Իրանցի պաշտոնյան նաև ընդգծել է, որ ապրանքներ տեղափոխող ուղևորներն ու բեռնատարները պետք է վստահ լինեն, որ Հայաստանով իրենց երթուղին բաց է, հետո միայն Արևելյան Ատրպատականի նահանգից անցնեն «Նորդուզ» սահմանային անցակետը։